Տոտենհեմը սահմանել է Քեյնի հրաժարագինը․ ֆուտբոլիստը ցանականում է փոխել ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է Football Daily-ին՝ հղում կատարոլով The Athletic-ի լրագրող Դևիդ Օրնշտայնին, «Տոտենհեմի» գոլահար Հարի Քեյնը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացի հարձակվողը ցանկանում է պայքարել կարևոր տիտղոսների համար և վստահ չէ, որ դա կհաջողվի անել «Տոտենհեմի» հետ։
Օրնշտայնը գրում է, որ լոնդոնյան ակումբի սեփականատեր Դանիել Լևին խաղացողի վաճառաքից ցանկանում է նվազագույնը ստանալ 120 մլն եվրո և միայն կլսի այն ակումբների առաջարկները, որոնք պատրաստ են վճարել այդ գումարը։
Բացի դրանից, «Տոտենհեմը» Քեյնին չի վաճառի Պրեմիեր լիգայի որևէ ակումբի։
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը «Տոտենհեմի» սան է, որի համակարգում հանդես է գալիս 2004 թվականից։ Մինչ այժմ նա «շնաձկների» կազմում անցկացրել է 327 հանդիպում՝ դառնալով 215 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։
Հատկանշական է, որ Քեյնը «Տոտենհեմի» պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է՝ զիջելով միայն լեգենդար Ջիմի Գրիվզին, ով 1961-1970 թթ․ լոնդոնյան ակումբի կազմում դարձել է 268 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դանիել Լեվի, Հարի Քեյն, Տոտենհեմ