Գվարդիոլա. Դաժան էր
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Տոտենհեմի» նկատմամբ հաղթանակի մասին, որը սակայն բավարար չէր կիսաեզրափակիչ դուրս գալու համար:
«Սա դաժան էր… բայց ունենք այն, ինչ ունենք: Դրա հետ պետք է համակերպվել: 20 րոպե անց մենք հաղթում էինք 3:2.., 2-րդ խաղակեսում մենք ստեղծեցինք շատ պահեր և խփեցինք անհրաժեշտ գոլերը: Ցավոք, վատ ավարտ եղավ: Շնոհավորում ենք «Տոտենհեմին», մաղթում հաջողություն կիսաեզրափակչում:
Ես աջակցում եմ VAR-ին, բայց, հնարավոր է, որ մի տեսանկյունից Լյորենտեն գոլի ժամանակ խաղաց ձեռքով, իսկ մրցավարի տեսանկյունից՝ միգուցե չխաղաց:
Սթերլինգի չհաշվված գո՞լը: Ես դիտել եմ ամբողջ էպիզոդը, բայց մարդիկ վերևում որոշեցին, որ դա խաղից դուրս էր: Մենք չիրացրինք 11 մետրանոցն առաջին խաղում, բայց ես շատ հպարտ եմ խաղացողներով և երկրպագուներով:
«Մանչեսթեր Սիթիում» գտնվելուս ողջ ընթացքում ես նման աջակցություն դեռ չէի տեսել»,- ասել է Գվարդիոլն BBC Radio 5-ի եթերում:
# Խոսեպ-Գվարդիոլա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա