Էդուարդ Սպերցյան. «Հպարտության զգացողություններ ունեմ»
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: 20-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացնելուց հետո առաջինը պատասխանել է ՀՖՖ Telegram-ի ալիքի հարցերին.
– Էդուարդ, ի՞նչ եք զգում այս պահին, երբ հասկանում եք, որ խաղալու եք Հայաստանի ազգային հավաքականում:
– Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ նախնիների պատմական հայրենիքի պատիվը:
– Ինչպե՞ս կայացրեցիք որոշումը:
– Թիմին միանալու որոշումը կայացրել եմ ինքս, իսկ ընտանիքս հավանություն է տվել իմ որոշմանը:
– Ի՞նչ գիտեք Հայաստանի ազգային հավաքականի մասին:
– Միշտ հետևել եմ Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին: Անձամբ ծանոթ եմ Խորեն Բայրամյանին և Վարազդատ Հարոյանին: Կարծում եմ՝ ֆուտբոլիստների խաղամակարդակը շատ բարձր է, իսկ Հենրիխ Մխիթարյանը, անկասկած, թիմի առաջատարն է:
– Ի՞նչ սպասելիքներ ունեք հավաքականից:
– Հավատում եմ, որ թիմն ի վիճակի կլինի լուծել իր առջև դրած խնդիրները: Որպես հավաքականի կազմը համալրող նոր ֆուտբոլիստ, պատրաստ եմ իմ կողմից անել առավելագույնը: Պատրաստ եմ խաղալ դաշտի կենտրոնում՝ տարբեր դիրքերում:
# Էդուարդ Սպերցյան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ