Ատլետիկը շարունակում է վերելքով հանդես գալ 🎥
Ավատրվեց իսպանական Լա լիգայի 20-րդ տուրը, որի վերջին հանդիպման շրջանակում «Ատլետիկ Բիլբաոն» սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախեց «Խետաֆեին»։
Հանդիպումը լրիվ այլ ընթացք կարող էր ստանալ, քանի որ արդեն 1-ին րոպեին Մարկ Կուկուրելիան հյուրերին առաջ մղեց։ Բասկերի պատասխանը չուշացավ․ 13-րդ րոպեին Ռաուլ Գարսիան «Նուեվո Սան Մամես» մարզադաշտի լուսատախտակին վառեց 1։1 հաշիվը։
Պեպե Բորդալասի սաները 29-րդ րոպեին կարող էին կրկին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Խայմե Մատան վրիպեց 11-մետրանոց նշակետից։
Երկրորդ կեսում էլ «Ատլետիկը», բառի ամենաուղիղ իմաստով, որևէ հնարավորություն չտվեց «Խետաֆեի» տղաներին՝ մրցակցի դարպասն ուղարկելով ևս 4 գնդակ, որոնք գրանցվեցին Ռաուլ Գարսիայի, Յերայ Ալվարեսի, Ալեխանդրո Բերենգերի ու Օսկար դե Մարկոսի անվան դիմաց։
Այսպիսով, Մարսելինո Գարիսա Տորալի սաները շարունակում են վերելքով հանդես գալ՝ վերջին 4 պաշտոնական խաղերում տոնելով նույնքան հաղթանակ։ Այս հաղթանակից հետո բասկյան ակումբը վաստակեց 24 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական, իսկ «Խետաֆեն» 23 միավորով 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Բերենգեր, Ատլետիկ Բիլբաո, Լա-լիգա, Խայմե Մատա, Խետաֆե, Մարկ Կուկուրելիա, Մարսելինո-Գարսիա-Տորալ, Յերայ Ալվարես, Պեպե Բորդալաս, Ռաուլ Գարսիա, Օսկար դե Մարկոս