Անչելոտին կորոնավիրուսի դեմ պայքարում առաջարկում է «գոլեր չխփել»
«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր կասկածներն է հայտնել կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիայի (PFA) կողմից սահմանված կանոնակարգի վերաբերյալ, ըստ որի, ֆուտբոլիստներին կոչ է արվում գոլ խփելուց հետո գրկախառնությամբ չտոնել հաջողությունը։
«Ճիշտն ասած՝ չեն կարող լինել օրենքներ, որոնք կարգելեն տոնել խփված գոլերը։ Մենք, իրոք, խստագույնս կհետևենք կանոնակարգին, որը Պրեմիեր լիգան կսահմանի։
Եթե ԱՊԼ-ն ասի որ մենք չպետք է գրկախառնվենք, չպետք է տոնենք գոլերը, ապա մենք խստագույնս կպահպանենք կանոնները, կամ, պարզապես, գոլեր չենք խփի․ այդպես ավելի լավ կլինի, այդպես չէ՞։ Եթե դու գոլ չես խփում, ապա կարիք չկա տոնելու այն»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում The Independent պարբերականը։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Էվերթոնն», այս պահին վաստակած 29 միավորով, ընթանում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում։
18-րդ տուրի շրջանակում այսօր՝ հունվարի 12-ի գիշերը՝ Երևանի ժամանակով ժամը 00։15-ին, Անչելոտիի սաներն արտագնա խաղում ուժերը կչափեն «Վուլվերհեմպտոնի» դեմ։
# PFA, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա, ԱՊԼ, Էվերտոն, Կառլո Անչելոտի, Վուլվերհեմփթոն