Հայտնի են դարձել Բունդեսլիգայի 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստներն ըստ GGFN-ի
Get German Football News (GGFN) կայքը կազմել է 2020 թվականի բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստների 100-յակը, որում տեղ են գտել Բունդեսլիգայում և Բուդեսլիգա 2-ում հանդես եկող ֆուտբոլիստներ։
Հատկանշական է, որ լավագույն տասնյակի ութ ֆուտբոլիստներ ներկայացնում են Մյունխենի «Բավարիան», երկուսը՝ Դորտմունդի «Բորուսիան»։
Ձեզ ենք ներկայացնում թոփ-10 ըստ GGFN-ի
1․ Ռոբերտ Լևանդովսկի (հարձակվող, «Բավարիա»)
2․ Յոզուա Կիմիխ (կիսապաշտպան, «Բավարիա»)
3․ Ջեյդոն Սանչո (կիսապաշտպան, «Բորուսիա»)
4․ Էրլինգ Հալանդ (հարձակվող, «Բորուսիա»)
5․ Թոմաս Մյուլլեր (կիսապաշտպան, «Բավարիա»)
6․ Դավիդ Ալաբա (պաշտպան, «Բավարիա»)
7․ Մանուել Նոյեր (դարպասապահ, «Բավարիա»)
8․ Սերժ Գնաբրի (կիսապաշտպան, «Բավարիա»)
9․ Ալֆոնսո Դևիս (պաշտպան, «Բավարիա»)
10․ Լեոն Գորեցկա (կիսապաշտպան, «Բավարիա»)
# Ալֆոնսո Դևիս, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Դավիդ Ալաբա, Էրլինգ Հալանդ, Թոմաս Մյուլլեր, Լեոն Գորեցկա, Մանուել Նոյեր, Յոզուա-Կիմիխ, Ջեյդոն Սանչո, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերժ Գնաբրի