Դե Բրոյնեն մերժել է Սիթիի առաջին առաջարկը

Դե Բրոյնեն մերժել է Սիթիի առաջին առաջարկը

04/01/2021 - 23:29

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն պայմանագրի երկարաձգման հարցում բանակցություններ է վարում ակումբի հետ , սակայն, ինչպես հայտնում է Sport.es-ը, կողմերը առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ դե Բրոյնեն արդեն մերժել է «քաղաքաբնակների» առաջին առաջարկը․ ֆուտբոլիստը ցանկանում է բարելավել պայմանագրի ֆինանսական հատվածը։ Ինչ խոսք, «Սիթին» չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին և շուտով հանդես կգա երկրորդ առաջարկով և արդեն ֆինանսական մասի բարելավված տարբերակով։

Կիսապաշտպանի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։ Կևինը «Սիթի» է տեղափոխվել 2015 թվականին գերմանական «Վոլֆսբուրգից»՝ 76 մլն եվրոյի դիմաց, ինչը անգլիական ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է։

ԱՊԼ-ի ընթացին մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023