Կովաչ. Մենք հեշտ կհաղթեինք, եթե իրացնեինք 2-րդ խաղակեսի պահերը
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչն ամփոփել է բունդեսլիգայի 27-րդ տուրում «Ֆրայբուրգի» հետ ոչ-ոքին(1:1):
«Մենք մեզ պետք է մեղադրենք երկու բանում:
Առաջին խաղակեսում մենք գործում էինք ոչ այնպես, ինչպես ես պատկերացնում էի:Եղավ բաց ֆուտբոլ, հարվածների փոխանակումով:
Իսկ երկրորդ խաղակեսում մենք չօգտագործեցինք շատ հնարավորություններ:Դրանք խաղի հիմնական պահերն էին:
1:1 հաշվի ժամանակ՝ ընդմիջմանը, ամեն ինչ կարգին էր:Բայց երկրորդ խաղակեսում պետք է իրացնեինք շատ պահեր:
Մենք շատ հեշտ կհաղթեինք, եթե կարողանաինք անել դա»:,- Կովաչի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը: