Սինքլեյր․ «Մեսսիի Սիթի տեղափոխությունն անխուսափելի է»
«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Տրևոր Սինքլեյրը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի և ակումբի միջև կնքված նոր պայմանագրի մասին։ Անգլիացի նախկին ֆուտբոլստն անդրադարձել է նաև «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի հավանական համլրմանը «քաղաքաբնակների» շարքերը։
«Կարծում եմ՝ ակումբի յուրաքանչյուր երկրպագու ուրախ է այդ նորությունից, քանի որ Պեպը «Սիթիի» հետ ոչ միայն նվաճեց տիտղոսներ, այլև Պրեմիեր լիգայի շրջանակում 100 միավոր վաստակեց։
Ըստ իս՝ Լեո Մեսսիի տեղափոխությունը «Սիթի» անխուսափելի է․ այլ ելք չեմ տեսնում։ Պատկերացնում եմ, թե ինչպես է իմ սիրելի ակումբը պայմանագիր կնքում աշխարհի լավագույն ֆուտբոիստի հետ և հավանական է նաև, որ նվաճում է Չեմպիոնների լիգան։
Լեոն չափազանց երիտասարդ է, որպեսզի վերադառնա Արգենտինա։ Կարծում եմ, որ որևէ այլ ակումբ չկա, որտեղ նրա համար կա հարմարավետ մարզիչ, ում գլխավորությամբ Մեսսին իրեն լավ կզգա, քան՝ Պեպ Գվարդիոլան է։
Գտնում եմ, որ դա անխուսափելիորեն տեղի է ունենալու և չեմ կարողանում համբերել, թե երբ է դա տեղի ունենալու»,- նշել է Սինքլեյրը, ում խոսքերը մեջբերում է Talk Sport-ը։
Նշենք, որ Տրևոր Սինքլեյրը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է եկել 2003-2007 թվականներին, որի մարզապիկով անցկացրել է 98 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, տրանսֆերներ, Տրևոր Սինքլեյր