Հայաստանի հավաքականը վրացիներին ցույց տվեց իրենց տեղը🎥
Նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում հյուրընկալվել էր Վրաստանի ընտրանուն։
Մեր տղաները կարողացան 1։2 հաշվով ծանր հաղթանակ տանել և իր խմբում առաջին հորիզոնականը գրավելու հնարավորությունը պահպանել։
Խոակին Կապառոսի սաներին հաղթանակ պարգևեցին Գևորգ Ղազարյանի և Սարգիս Ադամյանի գոլերը, իսկ Վրաստանի հավաքականի միակ գնդակը հեղինակեց Վալերի Կազաիշվիլին, ով հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Հավելենք, որ Ադամյանը հաղթական գնդակը խփեց 86-րդ րոպեին՝ եզրափակելով Տիգրան Բարեսեղյանի անցումը։
Այս հաղթանակից հետո մերոնք վաստակեցին 8 միավոր և զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը։ Վրաստանը մնաց 6 միավորով և 3-րդն է, իսկ խմբի առաջատարը 9 միավորով Հյուսիսային Մակեդոնիան է, որի դեմ էլ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ամսի 18-ին մրցելու ենք։
# Ազգերի լիգա, Գևորգ-Ղազարյան, Հայաստանի-հավաքական, Սարգիս-Ադամյան, Վրաստան-Հայաստան, Վրաստանի հավաքական