Վարդին կրկին առաջ է տանում Լեսթերին🎥
Շարունակվում է անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի առաջին տուրը։, որի շրջանակում«Լեսթերը» հյուրընկալվել էր ԱՊԼ վերադարձած «Վեսթ Բրոմվիչին» և հաղթեց խոշոր՝ 0։3 հաշվով։
Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, սակայն երկրորդ խաղակեսում Բրենդան Ռոջերսի սաները ցույց տվեցին իրենց բարձր կարգը։ Նախ 57-րդ րոպեին «աղվեսների» կազմում իր առաջին գոլը խփեց թիմի նորեկ Տիմոտե Կաստանը, 73 և 85-րդ րոպեներին Ջեյմի Վարդին երկու անգամ աչքի դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը։
Այսպիսով, «Լեսթերը» վստահ հաղթանակով սկսեց առաջնությունը և հավասարվեց «Լիվերպուլին», «Արսենալին», «Նյուքասլին», ինչպես նաև «Քրիստալ Փելասին», որոնք նույնպես առաջնությունը սկսել էին հաղթանակով։
# ԱՊԼ, Լեսթեր, Ջեյմի Վարդի, Վեսթ Բրոմվիչ, Տիմոտե Կաստան