Ռոնալդուն առաջարկություն է արել Ջորջինային
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է կատարել իր ընկերուհուն՝ Ջորջինա Ռոդրիգեսին։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Կրիշտիանուն առաջարկությունը կատարել է վերջերս՝ երկույթի ժամանակ, որը կազմակերպել էր Ջորջինան, որպեսզի ժամանակ անցկացնեն իրենց համատեղ ընկերներ/ընկերուհիների հետ։ Նշվում է, որ 26-ամյա իսպանուհին ընդունել է Ռոնալդուի առաջարկը։
Այդ երեկույթին ներկա չեն եղել ո՛չ Ռոնալդուի, ո՛չ էլ Ջոջրինայի հարազատները։ Հաղորդվում է, որ զույգը դեռևս չի որոշել, թե երբ պետք է տեղի ունենա հարսանեկան արարողությունը։
Ռոնալդուն և Ռոդրիգեսը պաշտոնապես միասին են 2017 թվականի հունվարից և իրենց համատեղ կյանքի արդյունքում ունեն մեկ որդի՝ Ալան Մարտինը։ Ֆուտբոլիստը, բացի Ալան Մարտինից, ունի նաև ևս 3 երեխա։ 2010 թվականին ծնվել է նրա առաջնեկը՝ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը, իսկ 2017 թվականին սուրոգատ մայրից նա զույգ երեխաներ է ունեցել` տղա և աղջիկ, որոնց անվանել են Եվա և Մատեո։
# Կրիշտիանու Ռոնալդու կրտսեր, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պորտուգալիայի հավաքական, Ջիորջինա Ռոդրիգես