Կլաուդիո Բրավոն վերադառնում է Լա լիգա
«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահ Կլաուդիո Բրավոն մոտ է Լա Լիգա վերադառնալուն։
Ինչպես տեղեկացնում է As-ը, 37-ամյա դարպասպահը անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Բետիսի» հետ։ Անդալուսական ակումբը մտադիր է դարպասապահ Դանի Մարտինին վարձակալությամբ տրամադրել այլ ակումբի, իսկ Բրավոն հիմնական կազմում տեղ ունենալու համար կմրցակցի Խոել Ռոբլեսի հետ։
Հավելենք, որ Բրավոն «Բտեիսի» շարքերը կհամալրի անվճար, քանի որ դարձել է ազատ գործակալ։
Չիլիացի դարպասապահն ավարտված մրցաշրջանում «Սիթիի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ անցկացնելով 5 «չոր» հանդիպում։
Կլաուդիո Բրավոն Լա լիգայում հանդես գալու փորձ արդեն ունի՝ հանդես գալով «Ռեալ Սոսիեդադի» և «Բարսելոնայի» կազմում։
# Բարսելոնա, Բետիս, Կլաուդիո Բրավո, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ