Գվարդիոլա․ «Սիթին պետք է ինքն իրեն ապացուցի, որ կարող է հաղթել Ռեալին»

Գվարդիոլա․ «Սիթին պետք է ինքն իրեն ապացուցի, որ կարող է հաղթել Ռեալին»

26/07/2020 - 18:26

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման սպասելիքներից․

«Ես ցանկանում եմ, որ լավ հանդիպում անցկացնենք։ Այդ հանդիպում ինչպես «Սիթիի», այնպես էլ «Ռեալի» համար նման է լինելու եզրափակչի։ Մեր ծրագիրն այն է, որպեսզի կարողանանք խաղալ այնպես, ինչպես կարող ենք։

Կարծում եմ՝ անցյալում տեղի ունեցածը մեզ չի ստիպելու ավելի լավ հանդես գալ։ Այն, ինչ տեղի է ունեցել, արդեն անցյալ է։ Ունենք այն, ինչ ունենք։ Ընդունե՛ք սա։ Այդպիսին է կյանքը։ Այն միանշանակ կատարյալ չէ։

Մեր մոտիվացիան այն է, որ անցնենք հաջորդ փուլ։ «Սիթին» պետք է ինքն իրեն ապացուցի, որ կարող է հաղթել «Ռեալին»։ Դա միակ բանն է, որ կարող ենք անել այս պահին»,- նշել է իսպանացի մարզիչը, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 7-ին՝ «քաղաքաբնակների» սեփական հարկի տակ, իսկ առաջին դիմակայության առաջին հանդիման շրջանակում «Սիթին» հյուրընկալվելիս հաղթել է 1։2 հաշվով։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023