Հավերցը խնդրել է վաճառել իրեն անգլիական գրադին
«Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպա Կայ Հավերցը մտադիր է այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել ակումբը։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, 21-ամյա կիսապաշտպանը լևերկուզենյան ակումբի ղեկավարությանը խնդրել է, որպեսզի այս ամառ վաճառեն իր տրանսֆերը։ Խաղացողը մտադիր է տեղափոխվել «Չելսի», որը համարվում է խաղացողին ձեռքբերելու հիմնական թեկնածուն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Չելսին» պատրաստ է խաղացողին 5 տարվա պայմանագիր առաջարկել՝ տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով։ Նշվում է նաև, որ «ազնվականները» խաղացողի դիմաց վճարելու են 100 մլն եվրո, որի 70-ը միանգամից, իսկ գումարի մյուս մասը՝ տարբեր բոնուսների տեսքով է լինելու։
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը «ասպիրինայինների» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
# Բայեր Լևերկուզեն, Կայ Հավերց, Չելսի, տրանսֆերներ