Չելսին կործանեց Սիթիին․ Լիվերպուլը՝ ԱՊԼ-ի չեմպիոն!!!?
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում մրցեցին «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։
Խաղի մեծ մասի ընթացքում երկու կողմերն էլ ունեին աչքի ընկնելու հիանալի պահեր, սակայն «ազնվականներն» այսօր ավելի լավ տեսք ունեին՝ գրոհելով ավելի վտանգավոր և սուր։
Խաղի 36-րդ րոպեին «Չելսիին» առաջ մղեց Քրիստիան Պուլիշիչը, սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 55-րդ րոպեին, «քաղաքաբնակները» տուգանային հարվածի իրավունք ստացան, որը գեղեցիկ հարվածով եզրափակեց Կևին դե Բրոյնեն՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։
Բաց թողած գոլից հետո «Չելսին» ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Անտոնիո Ռյուդիգերը և Մեյսոն Մաունթը, սակայն 77-րդ րոպեին «թոշակառուները» վաստակեցին 11 մետրանոց հարված, իսկ Ֆերնանդինիոն հեռացվեց խաղադաշտին։ Գնդակին մոտեցավ Վիլիանը և կրկին առաջ մղեց իր թիմին։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում հյուրերը փորձեցին գոնե 1 միավոր վաստակել, սակայն այդպես էլ հաշվի մեջ փոփոոխություն տեղի չունեցավ։
Այսպիսով, այս արդյունքի շնորհիվ «Լիվերպուլը» առաջնության ավարտից 7 տուր առաջ պատմության մեջ առաջին անգամ նվաճեց անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Նշենք, որ մերսիսայդյան ակումբը վերջին անգամ Անգլիայի չեմպիոնի տիտղոսը վերջին անգամ նվաճել էր 1989/90 մրցաշրջանում, երբ դեռևս չէր ստեղծվել Պրեմիեր լիգան։
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 52 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ շարունակելով պայքարը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։ «Սիթին» մնաց 63 միավորով՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Վիլիան, Քրիստիան Պուլիշիչ