Բայերը պատրաստ է նվազեցնել Հավերցի հրաժարագինը

Բայերը պատրաստ է նվազեցնել Հավերցի հրաժարագինը

19/06/2020 - 12:14

Ինչպես տեղեկացնում է Football.London-ը, Լևերկուզենի «Բայերը» պատրաստ է նվազեցնել ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցի հրաժարագինը, եթե որակավորվի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե ակումբը որակավորվի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը, ապա 21-ամյա կիսապաշտպանի արժեքը 100 մլն եվրոյից կնվազի մինչև 77 մլն եվրո։

Հիշեցնենք, որ տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, ինչպես օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը», «Բավարիան», «Ռեալը» և այլ ակումբներ։

Ընթացիկ մրցաշրջանում Հավերցը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023