Ռեալը կվաճառի Խամեսին,եթե Բավարիան նրան չգնի
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է վաճառել որոշ խաղացողների, որպեսզի ձեռք բերի նոր ֆուտբոլիստներ:
El Confidencial-ի տվյալներով՝ մադրիդյան ակումբը մտադիր է հրաժեշտ տալ կիսպաշտպան Խամես Ռոդրիգեսին, որը ներկա պահին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայում»:
Մյունխենցիները 2017 թվականին վարձակալել են Խամեսին 2 մրցաշրջանով:
«Բավարիան» «Ռեալին» կոլումբիացի կիսապաշտպանի վարձակալության համար վճարել է տարեկան 6,5 մլն եվրո և իրավունք ունի նրան գնելու 42 միլիոնով:
Եթե «Բավարիան» չգնի կոլումբիացի ֆուտբոլիստին, ապա «Ռեալը» նրան վաճառքի կհանի, իսկ մեկնարկային գինը կկազմի 60 մլն եվրո:
Մյունխենյան ակումբը մինչեվ հունիսի 15-ը պետք է կողմնորոշվի 27-ամյա կիսպաշտպանի տրանսֆերի հարցում: