Ուսման Դեմբելեն երկար ժամանակով կբացակայի
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիոնի» հետ պատասխան խաղում:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի մկանի վնասվածք,- հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Դեմբելեն բացակայելու է մոտ 3-4 շաբաթ:
Հատկանշական է, որ մինչև հանդիպումը Դեմբելեն խնդիրներ է ունեցել նույն հատվածում: Վալվերդեն հարձակվողին փոխարինման է մտցրել 70-րդ րոպեին:
# Բարսելոնա, Ուսման-Դեմբելե