Աղբյուր․ «Զիդանը կփոխի ակումբային գրանցումը»
Աղբյուր․ «Զիդանը կփոխի ակումբային գրանցումը»
19/04/2020 - 17:49

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։

Ինչպես տեղեկացնում է le10sport-ը, չնայած ֆրանսիացի մասնագետի և «արքայական» ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը, Զիդանը, հնարավոր է, այս տարվա ամռանը հեռանա ակումբից, քանի որ կոնֆլիկտ ունի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։

Աղբյուրը փոխանցում է, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը հետևում է ստեղծված իրավիճակին և տեղյակ է, որ մասնագետը կոնֆլիկտ ունի Պերեսի հետ։ Թուրինյան ակումբը ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից և վերամիավորել Զիդանին և Կրիշտիանու Ռոնալդուին։

https://twitter.com/le10sport/status/1251797952261025793?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1251797952261025793&ref_url=https%3A%2F%2Fwww.eurosport.ru%2Ffootball%2Fliga%2F2019-2020%2Fstory_sto7730057.shtml
# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025