Վիլիանը կհեռանա Չելսիից․ հայտնի է, թե որ ակումբներն են ցանկանում ձեռք բերել նրան
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «Չելսիի» եզրային հարձակվող Վիլիանը չի պատրաստվում ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Խաղացողի համար կպայքարեն «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։
«Նրանք առաջարկում են երկու տարվա պայմանագիր, իսկ ես ցանկանում եմ երեք տարով երկարաձգել։ Մենք համաձայնության չենք հասնում, այդ իսկ պատճառով բանակցություններն ավարտված են»,- նշել է 31-ամյա վինգերը։
# Բարսելոնա, Չելսի, ՊՍԺ, Վիլիան