Անդրեա Անյելի․ «Միայն հիմարը կարող է չմտածել Գվարդիոլայի մասին»
«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին գնահատել է ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի աշխատանքը, ինչպես նաև խոսել է այն բամբասանքների մասին, որոնք կապված են Պեպ Գվարդիոլայի հետ․
«Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ մրցաշրջանի առաջին հատվածը հաջող ստացվեց՝ բացառությամբ «Լացիոյի» դեմ սուպերգավաթի հանդիպումը։ Ամեն ինչ համապատասխանում է մեր սպասելիքներին, իսկ մարզչի հասցեին շատ քննադատություններ անտեղին են։
«Յուվենտուսը» առաջին հերթին նայում է արդյունքներին, ոչ թե գեղեցկությանը, իսկ Սարրիին հրավիրել ենք, քանի որ այդ պահին նրա խաղաոճը կարող էր մեզ երաշխավորել արդյունք։
Միայն հիմարը կարող է չմտածել Գվարդիոլայի մասին, սակայն Պեպը դեռևս երջանիկ է իր ակումբում, իսկ մենք գոհ ենք Սարիի աշխատանքից։ Հիմարություն կլինի մրցաշրջանն ամփոփել հիմա․ դա կանենք մրցաշրջանի ավարտին»։ Այս մասին փոխանցւոմ է La Gazzetta dello Sport-ը։
# Անդրեա Անյելի, Մաուրիցիո Սարի, Յուվենտուս, Պեպ Գվարդիոլա