«Չելսին» շարունակում է ձախողվել` պարտվելով նաև «Նոթինգհեմ Ֆորեսթին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի մեկնարկային խաղում «Չելսին» մրցակցի դաշտում 2:3 հաշվով պարտվեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։
«Անտառապահներից» դուբլ գրանցեց Մորգան Գիբս-Ուայթը, գոլ խփեց նաև Իգոր Ժեզուսը։
«Ազնվականներից» երկու անգամ աչքի ընկավ Էմանուել Էմեգան։
Լոնդոնյան գրանդը Պրեմիեր լիգայում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը և 16 միավորով 8-րդն է։ «Ֆորեսթը» 12 միավորով 14-րդ տեղ բարձրացավ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm