Պաշտոնական. Կառլեն Հովհաննիսյանը խոշոր գումարով փոխփց ակումբը 📸
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը «Փյունիկից» տեղափոխվել է «Ակրոն», հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։
Transfermarkt-ի տվյալներով` Տոլյատին ներկայացնող ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 700 հազար եվրո։
Հայաստանի Պրեմիեր լիգայից ավելի շատ գումարով հեռացել է Էդգար Մալաքյանը, որը 2012թ. հուլիսին 750 հազար եվրոյով «Փյունիկից» տեղափոխվել էր Պլզենի «Վիկտորիա» (Չեխիա)։
Կառլեն Հովհաննիսյանը «Փյունիկում» անցկացրել է 38 հանդիպում, խփել 2 գոլ, կատարել 1 ասիստ։
Երիտասարդ կիսապաշտպանը 2026թ. մարտից հրավիրվում է Հայաստանի հավաքական` մասնակցելով 3 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Transfermarkt, Ակրոն, Էդգար Մալաքյան, Կառլեն Հովհաննիսյան, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ, Փյունիկ