Յամալն ու Ռաֆինյան ճախրում են! «Բարսան» խոշոր հաշվով հաղթել է «Ռայո Վալեկանոյին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի երրորդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթել է «Ռայո Վալեկանոյին»։
«Բլաուգրանայից» դուբլ են գրանցել Ռաֆինյան ու Լամին Յամալը, իսկ մրցակցի պաշտպան Ֆլորիան Լեժենը գրավել է սեփական դարպասը։
Ռաֆինյան 3 խաղում 5 գոլ է խփել` գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցկաը։ Յամալն էլ նոր մրցաշրջանում առաջին անգամ է աչքի ընկել։
Հյուրերից երկու անգամ մրցակցի դարպասը գրավել է Սերխիո Կամելյոն։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 9 միավորով առաջին տեղում է, «Ռայոն»` 1 միավորով 18-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml