ԵԼ. «Արարատ-Արմենիան» ամենացածր տրանսֆերային արժեք ունեցող ակումբն է Լիգայի փուլում 📸
ԵԼ. «Արարատ-Արմենիան» ամենացածր տրանսֆերային արժեք ունեցող ակումբն է Լիգայի փուլում 📸
28/08/2026 - 14:29

Transfermarkt-ը ներկայացրել է Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր նվաճած ակումբների տրանսֆերային արժեքները։

Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի Լիգայի փուլին որակավորված «Արարատ-Արմենիան» ունի ամենացածր տրանսֆերային արժեքը։

Հայաստանի չեմպիոնի կազմը հեղինակավոր պորտալը գնահատում է 8 միլիոն եվրո։

Այդ ցուցանիշով վատագույնների շարքում են նաև «Լիլեստրյոմը» (Նորվեգիա, 13 միլիոն եվրո), «Ցելյեն» (Սլովենիա, 13 միլիոն), ՕՖԻ-ն (Հունաստան, 18 միլիոն), «Տորենսեն» (Պորտուգալիա, 19 միլիոն), «Օմոնիան» (Կիպրոս, 19 միլիոն), «Հապոել Բեր Շևան» (Իսրայել, 20 միլիոն), «Յագելոնիան» (Լեհաստան, 30 միլիոն), «Ֆերենցվարոշը» (Հունգարիա, 38 միլիոն) ու «Լևսկին» (Բուլղարիա, 40 միլիոն)։

Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր նվաճած ամենաթանկարժեք կաղմ ունեցողների թոփ-10-ը.

  1. «Յուվենտուս» (Իտալիա, 579 միլիոն եվրո)
  2. «Բորնմութ» (Անգլիա, 576 միլիոն)
  3. «Քրիստալ Փելաս» (Անգլիա, 560 միլիոն)
  4. «Միլան» (Իտալիա, 557 միլիոն)
  5. «Բայեր» (Գերմանիա, 464 միլիոն)
  6. «Սանդեռլենդ» (Անգլիա, 394 միլիոն)
  7. «Բենֆիկա» (Պորտուգալիա, 372 միլիոն)
  8. «Հոֆենհայմ» (Գերմանիա, 295 միլիոն)
  9. «Լիոն» (Ֆրանսիա, 293 միլիոն)
  10. «Բեշիկթաշ» (Թուրքիա, 258 միլիոն)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026