Հիասքանչ անցում ու ասիստ! Սպերցյանի գոլային փոխանցումը հաղթանակ է պարգևել «Ալ Ահլիին» 🎥
Միջմայրցամաքային գավաթի խաղարկության նախնական փուլում Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» սեփական դաշտում 1:0 հաշվով պարտության է մատնել Օվկիանիայի չեմպիոն «Օքլենդին» (Նոր Զելանդիա)։
Սաուդյան ակումբի հաղթական գոլը 63-րդ րոպեին խփել է Սալեհ Աբու Ալ Շամաթը` եզրափակելով Էդուարդ Սպերցյանի ասիստը։
Հայաստանի ազգային հավաքականի ավագը նախքան գոլային փոխանցումը հիասքանչ անցում է ձեռնարկել։
26-ամյա կիսապաշտպանը նոր ակումբում անցկացրած բոլոր 4 խաղերում էլ արդյունավետ գործողություն է կատարել` գրանցելով 2 գոլ ու 3 ասիստ։
«Ալ Ահլին» դուրս է եկել Միջմայրցամաքային գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ սեպտեմբերի 19-ին կմրցի Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող, ՀԱՀ-ը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսի» դեմ։
Մրցաշարին կմասնակցեն նաև «Տոլուկան» (Մեքսիկա, ԿՈՆԿԱԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող), ՊՍԺ-ն (Ֆրանսիա, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող), ինչպես նաև Լիբերտադորեսի գավաթակիրը (ԿՈՆՄԵԲՈԼ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml