«Բարսելոնան» առաջին ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթանակ է տարել 🎥
«Բարսելոնան» նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել` 4:1 հաշվով հաղթելով Իսպանիայի երրորդ լիգան ներկայացնող «Եվրոպային»։
«Բլաուգրանայից» մեկական գոլ են խփել Իբրահիմ Դիառան, Էկտոր Ֆորտը, Էբրիմա Տունկարան և Ալեքս Յանեսը։ «Եվրոպայից» աչքի է ընկել Ֆլավիո Ռիբեյրոն։
Նշենք, որ կատալոնական գրանդի գոլի հեղինակներից Տունկարան ընդամենը 16 տարեկան է։ Նա հանդես է ակումբի երիտասարդական թիմում` «Բարսա Աթլետիկում»։
Պատանի կիսապաշտպանը վերջերս Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը` 3 խաղում խփելով 1 գոլ, կատարելով 4 ասիստ։
«Բարսելոնա» – «Եվրոպա» հանդիպումը կայացել է փակ դռների հետևում։ «Կապտանռնագույնները» հանդիպմանը մասնակցել է հիմնական երիտասարդ ֆուտբոլիստներով։ Հիմնական թիմից մեկնարկային կազմում եղել են միայն Վոյցեխ Շյեսնին, Անդրեաս Քրիստենսենը, Ժերար Մարտինը, Էկտոր Ֆորտը և Ռունի Բարդաղջին։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 31-ին` մրցակցի դաշտում մրցելով Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Բիրմինգհեմի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm