Պաշտոնական. ԱԱ-2026-ի հերոս Վոժինյան նոր ակումբի ունի 📸
Պաշտոնական. ԱԱ-2026-ի հերոս Վոժինյան նոր ակումբի ունի 📸
25/07/2026 - 11:00

ԱԱ-2026-ի հերոս Վոժինյան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Կոլո Կոլո», հայտնում է չիլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

40-ամյա դարպասապահի նախորդ ակումբը Պորտուգալիայի երկրորդ լիգան ներկայացնող «Շավիշն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 51 խաղից 17-ում դարպասն անառիկ է պահել։ Նախկինում նա խաղացել է նաև Լիմասոլի ԱԵԼ-ում (Կիպրոս), «Տրենչինում» (Սլովակիա), «Ժիլ Վիսենտեում» (Պորտուգալիա) և «Զիմբրուում» (Մոլդովա)։

Վետերան դարպասապահը Կաբո Վերդեի ազգային հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ-2026-ին։ Վոժինյան մրցաշարում երկու «չոր» հանդիպում է անցկացրել, այդ թվում` դարպասն անառիկ պահելով աշխարհի ապագա չեմպիոն Իսպանիայի հավաքականի դեմ խաղում (0:0)։ Այդ խաղում պատմության մեջ առաջին անգամ Մունդիալին մասնակցող իր հավաքականին նա փրկել է 7 անգամ։

Կաբովերդեցի ֆուտբոլիստը Մունդիալի` միջինը մեկ խաղում ամենաշատ սեյվ (4,5) կատարած 5-րդ դարպասապահն է` զիջելով միայն Էլոյ Ռումին (Կյուրասաո, 6,7), Մոհամադ Ալ Օվայիսին (Սաուդյան Արաբիա, 5,3), Ալիռեզա Բեյրանվանդին (Իրան, 5) և Օռլանդո Խիլին (Պարագվայ, 4,7)։

Վոժինյան դարձել է նաև համացանցի հերոս։ Նա Instagram-ի ամենաշատ հետևորդ (29,5 միլիոն) ունեցող հետևորդ ունեցող դարպասապահն է` գերազանցելով այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Իկեր Կասիլյասը (20,4 միլիոն), Կեյլոր Նավասին (19,1), Տիբո Կուրտուային (18,3), Մարկ-Անդրե Տեր Շտեգենին (16,6), Դավիդ դե Խեային (15,1) և այլոց։

Հավելենք, որ «Կոլո Կոլոն» Չիլիի ընթացիկ առաջնությունում 16 խաղում 39 միավոր է վաստակել և առաջին տեղում է։ Մոտակա հետապնդող «Ունիվերսիդադ Կատոլիկան» հավաքել է 26 միավոր։

«Կոլո Կոլոյում» է հանդես գալիս նաև չիլիական ֆուտբոլի լեգենդ, «Բավարիայի», «Յուվենտուսի», «Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին կիսապաշտպան Արթուրո Վիդալը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026