Պաշտոնական. Բելգիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի 📸
Մարկ վան Բոմելը նշանակվել է Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է «Կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Նիդերլանդցի մասնագետը նախկինում մարզել է «Անտվերպենը», «Վոլֆսբուրգը» և ՊՍՎ-ն։
Բելգիացիները 2025թ. հունվարից հանդես էին գալիս Ռուդի Գարսիայի գլխավորությամբ, որի օրոք հավաքականը հասել է ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչ։
Վան Բոմելն առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Բարսելոնայում», «Բավարիայում», «Միլանում» և Նիդերլանդների ազգային հավաքականում ունեցած մրցելույթների ժամանակահատվածից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm