«Չելսին» խոշոր գումարով կգնի Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը 📸
«Չելսին» կգնի «Քրիստալ Փելասի» պաշտպան Մաքսենս Լակրուայի տրանսֆերը, հաստատում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
«Ազնվականները» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Արծիվներին» կվճարեն 52 միլիոն ֆունտ ստերլինգ։
Հուլիսի 24-ին ֆրանսիացի պաշտպանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կսպառվի 2032թ. հուլիսի 1-ին։
Լակրուան «Քրիստալ Փելասում» հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 98 խաղում խփել է 4 գոլ, կատարել 4 ասիստ։ Նա Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում վերջերս մանսակցել է ԱԱ-2026-ին` մրցաշարում անցկացնելով 3 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm