Դուբլ և ասիստ! Կարեն Վարդանյանի բենեֆիսն ադրբեջանական ակումբի դեմ խաղում 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Միսնկի «Դինամոն» մրցակցի դաշտում 4:2 հաշվով գերկամային հաղթանակ է տարել ադրբեջանական «Նեֆթչիի» նկատմամբ։
Բաքվում կայացած խաղում «Դինամոն» 8-րդ րոպեից պարտվում էր 0:2 հաշվով, բայց կարողացել է չորս անպատասպան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Բելառուսական ակումբից փայլել է հայ հարձակվող Կարեն Վարդանյանը` գրանցելով երկու գոլ և ասիստ։ 22-ամյա ֆուտբոլիստն օգնել է աչքի ընկնել Եվգենի Մալաշևիչին։
Վարդանյանը ծնվել է Բալինիում։ Նա 2026թ. մարտից հանդես է գալիս Բելառուսի ազգային հավաքականում, որի կազմում 4 խաղում խփել է 1 գոլ։
Երիտասարդ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 17 խաղում մրցակցիների դարպասը գրավել է 6 անգամ, գրանցել է նաև նույնքան ասիստ։
«Դինամո» – «Նեֆթչի» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm