ՉԼ. «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները որակավորման երրորդ փուլում
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները։
- «Լարն» (Հյ. Իռլանդիա)/«Զրվենա Զվեզդա» (Սերբիա)
- «Թուն» (Շվեյցարիա)/«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)
- «Իբերիա 1999» (Վրաստան)/«Սլովան» (Սլովակիա)
- «Օրհուս» (Դանիա)/«Լեխ» (Լեհաստան)
- «Էգնատիա» (Ալբանիա)/«Ցելյե» (Սլովենիա)
- «Օմոնիա» (Կիպրոս)/«Կայրաթ» (Ղազախստան)
Որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը կկայանա հուլիսի 20-ին, մեկնարկը` ժամը 14:00-ին։
Հայաստանի չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում կմրցի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Երևանում, իսկ պատասխան մրցավեճը` հուլիսի 28-ին Դուբլինում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Արարատ-Արմենիա, Շեմրոկ Ռովերս, Չեմպիոնների-լիգա