Գործարքը կայացած է! Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Իսպանիայում 📸
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Իսպանիայի երկրորդ լիգայի` Սեգունդայի նորեկ «Տեներիֆեում», հաստատում է անվանի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ակումբները Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի տեղափոխության վերաբերյալ ամբողջական համաձայնության են հասել։ «Բլանկիազուլեսը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կգնի 300 հազար եվրոյով։
«Բորուսիան» հետագայում կստանա նաև բոնուսներ, իսկ Ռանոսի տրանսֆերի հաջորդ վաճառքից նաև գումար կվաստակի։
Ռանոսը նոր ակումբի հետ պայմանագիր կստորագրի, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Եթե «Տեներիֆեն» նվաճի Լա լիգայի ուղեգիր, ֆուտբոլիստի համաձայնագիրը կերկարաձգվի ևս մեկ տարով։
Ռանոսը «Բորուսիա» էր տեղափոխվել 2023թ. հուլիսին, որի գլխավոր թիմում 22 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա մյունխենգլադբախյան ակումբի երիտասարդական թիմում էլ մասնակցել է 17 հանդիպման` դառնալով 8 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։
2024/25 և 2025/26 մրցաշրջանների երկրորդ հատվածում Ռանոսը վարձավճարով անցկացրել է Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Կայզերսլաութերնում» և Բարունշվայգի «Այնտրախտում»։
«Տեներիֆեն» նախորդ մրցաշրջանում Իսպանիայի երրորդ լիգայի` Սեգունդա Բ-ում 76 միավորով գրավել է առաջին տեղը և նվաճել Սեգունդայի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml