ԱԱ-2026. Անգլիան Քեյնի դուբլի շնորհիվ մեծ դժվարությամբ հաղթեց ԿԴՀ-ին` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
ԱԱ-2026. Անգլիան Քեյնի դուբլի շնորհիվ մեծ դժվարությամբ հաղթեց ԿԴՀ-ին` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
01/07/2026 - 23:03

ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Անգլիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմի նկատմամբ։

Հանդիպումը մեկնարկեց շատ անսպասելի, քանի որ արդեն 7-րդ րոպեին Բրայան Սիպենգան առաջ մղեց Կոնգոյին։

Բաց թողած գոլից հետո անգլիացիները տիրեցին նախաձեռնությանը և գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն։

Այդուհանդերձ, Թոմաս Տուխելի գլխավորած թիմը միայն 75-րդ րոպեին կարողացավ խփել պատասխան գնդակը. աչքի ընկավ Հարի Քեյնը։

«Բավարիայի» հարձակվողը ևս մեկ գոլ էլ խփեց 86-րդ րոպեին` հաղթանակ պարգևելով «Երեք առյուծներին»։

Անգլիայի դարպասի երկու գրավման դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց «Բարսելոնայի» նորեկ Էնթոնի Գորդոնը, որը փոխարինման էր մտել 61-րդ րոպեին։

Քեյնը Մունդիալում խփած գոլերի քանակը հասցրեց 5-ի և լավագույն ռմբարկուների պայքարում Էռլինգ Հոլանդի (Նորվեգիա) հետ կիսում է 3-4-րդ տեղերը։ Առաջատարները Կիլիան Մբապեն (Ֆրանսիա) ու Լիոնել Մեսին (Արգենտինա) են, որոնք խփել են 6-ական գոլ։

Այսպիսով, Անգլիայի հավաքականը դժվարությամբ դուրս եկավ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 6-ին կմրցի Մեքսիկայի թիմի դեմ, մեկնարկը` ժամը 4:00-ին։ Հանդիպումը կկայանա Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» ստադիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026