ԱԱ-2026. ՀԱՀ-ը սենսացիոն հաղթանակ տարավ Հվ. Կորեայի նկատմամբ` դուրս գալով փլեյ-օֆֆ 🎥
ԱԱ-2026-ի A խմբի վերջին` երրորդ տուրում Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը 1:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Հարավային Կորեայի թիմի նկատմամբ։
«Բաֆանա բաֆանայի» հաղթական գոլը 63-րդ րոպեին խփեց Թապելո Մասեկոն։
ՀԱՀ-ը 4 միավորով խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը` պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով Մունդիալի փլեյ-օֆֆ։ Հուգո Բրոսի գլխավորած թիմը 1/16 եզրափակիչում հունիսի 28-ին Լոս Անջելեսում կմրցի Կանադայի հավաքականի դեմ։
Հարավային Կորեան 3 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը։ «Ասիայի վագրերը» դեռ շանս ունեն երրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 հավաքականների շարքում հայտնվելու և փլեյ-օֆֆ դուրս գալու։
A խմբում բոլոր խաղերը հաղթեց ու 9 միավորով առաջին տեղը գրավեց Մեքսիկայի հավաքականը։ Չեխիան 1 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml