ԱԱ-2026. Իրանի հավաքականի դարպասապահի անհավանական սեյվը Բելգիայի դեմ խաղում 🎥
ԱԱ-2026-ի G խմբի երկրորդ տուրում Իրանի ազգային հավաքականը ոչ-ոքի (0:0) է գրանցել Բելգիայի թիմի հետ։
«Կարմիր սատանաները» 59-րդ րոպեին հաշիվը բացելու հիասքանչ շանս ունեին, բայց Մաքսիմ դեԴե Կույպերի մոտ տարածությունից կատարած հարվածից հետո իրանցիներին անհավանական սեյվով փրկել է դարպասապահ Ալիռեզա Բեյրանվանդը։
Իրանական «Տրակտորի» ֆուտբոլիստը 7 սեյվ է կատարել` ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Իրանն ու Բելգիան 2-ական միավոր ունեն` խմբում զբաղեցնելով համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml