«Ման. Սիթին» 106 միլիոն է առաջարկել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար 📸
«Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է «Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Քաղաքաբնակները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Անտառապահներին» երկրորդ առաջարկն են արել ու պատրաստ են վճարել 106 միլիոն ֆունտ ստերլինգ։
Մանկունիական գրանդը «Ֆորեսթին» հետագայում կվճարի նաև 15 միլիոն բոնուս։
Առաջին առաջարկը «Անտառապահները» մերժել են, որի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։
«Նոթինգեմ Ֆորեսթն» իր ֆուտբոլիստի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի 120 միլիոն ֆունտ ստերլինգ։
Էլիոթ Անդերսոնը «Ֆորեսթում» հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 92 խաղում խփել է 6 գոլ, կատարել 11 ասիստ։
Երիտասարդ կիսապաշտպանը 2025թ. սեպտեմբերից հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 9 հանդիպման։ Նա «Երեք առյուծների»` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm