Here we go! Լա լիգայի երկրորդ լավագույն ռմբարկուն կփոխի ակումբը 📸
Here we go! Լա լիգայի երկրորդ լավագույն ռմբարկուն կփոխի ակումբը 📸
10/06/2026 - 20:39

«Մալյորկայի» հարձակվող Վեդատ Մուրիքին կտեղափոխվի «Ֆեներբահչե», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբներն ամբողջական համաձայնության են հասել։ Թուրքական ակումբը կոսովացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «Լոս Բերմելոնեսին» կվճարի 15 միլիոն եվրո։

Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվյալներով` 32-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ, որը կսպառվի 2029թ. հուլիսի 1-ին։ Հարձակվողի նախկին ակումբ «Լացիոն» կստանա տրանսֆերի 40 տոկոսը` 7 միլիոն եվրո։

Մուրիքին 23 գոլով դարձել է Իսպանիայի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի երկրորդ լավագույն ռմբարկու` զիջելով միայն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին (25)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026