Մեսին 69 տարվա վաղեմության տպավորիչ ռեկորդ է գերազանցել 🎥
Լիոնել Մեսին Արգենտինայի ազգային հավաքականի կազմում ընկերական խաղում (3:0) գրավել է Իսլանդիայի հավաքականի դարպասը և 69 տարվա վաղեմության տպավորիչ ռեկորդ գրանցել, հաստատում է Ole-ն։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 38 տարեկան և 350 օրականում դարձել է «Ալբիսելեստեի» պատմության մեջ գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։
Լեգենդար ֆուտբոլիստը գերազանցել է Անխել Լաբրունայի ռեկորդը, որը 1957թ. հուլիսին Արգենտինայի հավաքականում Բրազիլիայի դարպասը գրավել է 38 տարեկան և 282 օրականում։
Մեսին Արգենտինայի հավաքականում խփել է արդեն 117 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml