Մբապե. «Չեմ ընկալում այն խոսույթը, թե իբր մեր նպատակը կիսաեզրափակիչ հասնելն է»
Մբապե. «Չեմ ընկալում այն խոսույթը, թե իբր մեր նպատակը կիսաեզրափակիչ հասնելն է»
09/06/2026 - 17:31

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողը խոսել է ԱԱ-2026-ում «Եռագույնների» գլխավոր նպատակը, հայտնում է As-ը։

«Մեր նպատակը չեմպիոն դառնալն է։ Մեկնում ենք Միացյալ Նահանգներ` աշխարհի առաջնությունը հաղթելու։

Չեմ ընկալում այն խոսույթը, թե իբր մեր նպատակը կիսաեզրափակիչ հասնելն է։ Եթե մեր նպատակը կիսաեզրափակիչ հասնելն է, ապա կհասնենք այդ փուլ ու չե՞նք պայքարի, ձեռնունայն կվերադառնա՞նք տուն։ Ո՛չ, մեր նպատակը միայն չեմպիոնությունն է։ Դա բոլորի երազանքն է»,- ասել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը։

Ֆրանսիան նախորդ երկու աշխարհի առաջնությունում հասել է նվազագույնը եզրափակիչ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը 2018թ. դարձել է չեմպիոն, իսկ 2022թ.` փոխչեմպիոն։

«Եռագույնները» Մունդիալ-2026-ի խմբային փուլում կմրցեն Սենեգալի, Նորվեգիայի ու Իրաքի հավաքականների դեմ։

Կարդացեք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026