«Ցրվենա Զվեզդան» սահմանել է Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը
«Ցրվենա Զվեզդան» ակումբի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 5-6 միլիոն եվրո, տեղեկացնում է Legalbet-ը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Այաքսը», բայց Ամստերդամը ներկայացնող ակումբը նրա տեղափոխության հարցում դեռ բանակցություններ չի սկսել։
Թիկնիզյանին իր կազմում ցանկանում է տեսնել նաև հունական «Օլիմպիակոսը»։
27-ամյա պաշտպանը նախորդ ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» 1,7 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա»։ Նա Բելգրադը ներկայացնող ակումբում 47 խաղում գրանցել է 1 գոլ ու 7 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Այաքս, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Ցրվենա Զվեզդա, Օլիմպիակոս