ԱԱ-ների պատմության մեջ ամենաքիչ բնակչություն ունեցող երկիրը ջախջախիչ հաղթանակ է տարել 🎥
ԱԱ-ների պատմության մեջ ամենաքիչ բնակչություն ունեցող երկիրը ջախջախիչ հաղթանակ է տարել 🎥
07/06/2026 - 11:08

Կյուրասաոյի ազգային հավաքականն ընկերական խաղում 4:0 հաշվով ջախջախել է Արուբայի թիմին։

Լեգենդար մարզիչ Դիկ Ադվոկատի գլխավորած թիմի գոլերը խփեցին Ջոշուա Բրենեթը, Ժերեմի Անտոնիսը, Լիվանո Կոմենենսիան և Ժունինյո Բակունան։ Բոլոր գնդակները գրանցվեցին երկրորդ խաղակեսում։

«Կանաչ ալիքը» նախքան ԱԱ-2026-ն անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը։

Կյուրասաոն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած երբևէ ամենաքիչ բնակչություն (185 հազար մարդ) ունեցող երկիրն է։ Հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Մունդիալին։

Արուբան այս տարի այլևս նախատեսված հանդիպումներ չունի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026