Ռուսաստանը խոշոր հաշվով հաղթեց Բուրկինա Ֆասոյին 🎥
Ռուսաստանի ազգային հավաքականը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց` Վոլգոգրադում 3:0 հաշվով հաղթելով Բուրկինա Ֆասոյին։
Վալերի Կարպինի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Լեչի Սադուլաևը, Ալեքսեյ Միրանչուկն ու Իլյա Վախանիան։
Ռուսները հունիսի 9-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն` Կալինինգրադում մրցելով Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ։
Բուրկինա Ֆասոն նույն օրը Մինսկում կհանդիպի Բելառուսին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը 2022թ. մարտից հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից ու անցկացնում է միայն ընկերական խաղեր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml