Բրազիլիան 6 գոլ խփեց` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥
Բրազիլիայի ազգային հավաքականը Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Պանամայի թիմի հետ` 6:2 հաշվով տանելով ջախջախիչ հաղթանակ։
«Պենտակամպիոններից» մեկական գոլ խփեցին Վինիսիուսը, Կազեմիրոն, Ռայանը, Իգոր Տիագոն, Լուկաս Պակետան և Դանիլո Դոս Սանթոսը։
Հյուրերից աչքի ընկավ Կառլոս Հարվին, իսկ մրցակցի հարձակվող Մատեուս Կունյան ինքնագոլ գրանցեց։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը նախքան ԱԱ-20026-ը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` հունիսի 7-ին մրցելով Եգիպտոսի հավաքականի դեմ։
Պանաման, որը նույնպես կմասնակցի Մունդիալին, հունիսի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Դոմինիկյան Հանրապետության, իսկ հունիսի 6-ին` Բոսնա և Հերցեգովինայի հավաքականի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml