ԱԱ-2026. Կանադայի հավաքականի հայտացուցակը 📸
Կանադայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջեսի Մարշը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Մաքսիմ Կրեպո («Օռլանդո Սիթի», ԱՄՆ), Օուեն Գուդման («Բարնսլի», Անգլիա), Դուեյն Սենթ Քլեր («Ինտեր Մայամի», ԱՄՆ)։
Պաշտպաններ` Մոյիզ Բոմբիտո («Նիս», Ֆրանսիա), Դերեկ Կոռնելիուս («Ռեյնջերս», Շոտլանդիա), Ալֆոսնո Դեյվիս («Բավարիա», Գերմանիա), Լյուկ Դե Ֆուժրոլ («Դենդեր», Բելգիա), Ալիսթեր Ջոնսթոն («Սելթիկ», Շոտլանդիա), Ալֆի Ջոնս («Միդլսբրոու», Անգլիա), Ռիչի Լարիյա («Տոռոնտո»), Նիկո Սիգուր («Հայդուկ», Խորվաթիա), Ժոել Ուոթերման («Չիկագո Ֆայր», ԱՄՆ)։
Կիսապաշտպաններ` Ալի Ահմեդ («Նորվիչ», Անգլիա), Տեյջոն Բյուկենեն («Վիլյառեալ», Իսպանիա), Մաթյո Շուանիեր, Սթիվեն Էուշտակիո, Ջեյքոբ Շաֆելբուրգ (բոլորը` «Լոս Անջելես», ԱՄՆ), Մարսելո Ֆլորես («Տիգրես», Մեքսիկա), Իսմայել Կոնե («Սասուոլո», Իտալիա), Լիամ Միլար («Հալ Սիթի», Անգլիա), Ջոնաթան Օսորիո («Տոռոնտո»), Նաթան Դիլան Սալիբա («Անտերլեխտ», Բելգիա)։
Հարձակվողներ` Ջոնաթան Դեյվիդ («Յուվենտուս», Իտալիա), Փրոմիս Դեյվիդ («Յունիոն Սենթ Ժիլուազ», Բելգիա), Քայլ Լարին («Սաութհեմփթոն», Անգլիա), Տանի Օլուվասեյի («Վիլյառեալ»)։
«Կարմիրները» նախքան Մունդիալը հունիսի 2-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Ուզբեկստանի, իսկ հունիսի 6-ին` Իռլանդիայի հետ։
Կանադացիներն ԱԱ-2026-ի B խմբում հունիսի 12-ին կմրցեն Բոսնիա և Հերցեգովինայի, հունիսի 19-ին` Կատարի, իսկ հունիսի 24-ին` Շվեյցարիայի հավաքականի դեմ։
Հիշեցնենք, որ Կանադան ԱՄՆ-ի և Մեքսիկայի հետ մրցաշարն ընդունող երկրներից մեկն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Ալֆոնսո Դևիս, Աշխարհի առաջնություն, Կանադայի հավաքական, Մունդիալ-2026, Ջեսի Մարչ, Ջոնաթան Դևիդ