«Քրիստալ Փելասը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը` հաղթելով «Ռայո Վալեկանոյին» 🎥
«Քրիստալ Փելասը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը։
Գերմանիայի Լայպցիգ քաղաքի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում կայացած մրցաշարի եզրափակիչում անգլիական ակումբը 1:0 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանոյին»։
«Արծիվների» հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Ժան-Ֆիլիպ Մատետան։
Լոնդոնյան ակումբը, առհասարակ, առաջին անգամ հաղթեց եվրագավաթային որևէ մրցաշարում։ «Քրիստալ Փելասը» նաև նվաճեց Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
«Փելասի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները հաղթեց կարիերայի երկրորդ եվրագավաթային տիտղոսը։ Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ավստրիացի մասնագետի գլխավորությամբ 2022թ. դարձել է Եվրոպա լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml