Պիռլոն նշել է, թե որ հավաքականը կարող է դառնալ ԱԱ-2026-ի բացահայտումը
Российская газета-ին տված հարցազրույցի ժամանակ իտալացի լեգենդար, նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն նշել է, թե որ հավաքականը կարող է դառնալ ԱԱ-2026-ի բացահայտումը։
– Մրցաշարի մասնակիցների քանակը 48-ի հասցնելը լա՞վ գաղափար է, թե՞ վատ։ Արդյո՞ք դա կխթանի ֆուտբոլի որակի նվազմանը։
– Ժամանակը ցույց կտա։ Այժմ կարող ենք տարբեր կարծիքներ հնչեցնել, որոնք կարող են լինել ինչպես կողմ, այնպես էլ դեմ։ Ամեն դեպքում, հիանալ է, որ կան հավաքականներ, որոնք նախկինում չեն կարողացել մասնակցել աշխարհի առաջնությանը, այժմ ֆուտբոլային տոնի մասը կդառնան։
– Ի՞նչ սպասելիքներ ունեք այնպիսի սուպեր աստղերից, ինչպիսիք են Մեսին, Ռոնալդուն, Նեյմարը։ Նրանք դեռ կարո՞ղ են փայլել ու նվաճել տիտղոսը։
– Խոսքն այնպիսի ֆուտբոլիստների մասին է, որոնք փոխում են խաղը միայն իրենց ներկայությամբ։ Հուսով եմ` ևս մեկ անգամ կվայելենք նրանց վարպետությունը։
– Ո՞ր հավաքականը կարող է զարմացնել մրցաշարում։ Ո՞ր հավաքականից եք սպասում մեծ առաջընթաց։
– Կարծում եմ` դա կլինի Նորվեգիան։
Պիռլոն 2006թ. Իտալիայի ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։
Աշխարհի 2026թ. առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Անդրեա Պիռլո, Աշխարհի առաջնություն, իտալիայի հավաքական, Մունդիալ-2026, Նորվեգիայի հավաքական