Այսօր կկայանա Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը 📸
Այսօր` մայիսի 27-ին, Գերմանիայի Լայպցիգ քաղաքի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն անգլիական «Քրիստալ Փելասը» և իսպանական «Ռայո Վալեկանոն»։
ՈՒԵՖԱ-ն հանդիպումը սպասարկելու համար նշանակել է հետևյալ մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավար` Մաուրիցիո Մարիանի (Իտալիա)։
Եզրային մրցավարներ` Դանիելե Բինդոնի, Ալբերտո Տեգոնի (երկուսն էլ` Իտալիա)։
Տեսաօգնականներ` Մարկո Դի Բելո, Դանիելե Քիֆի (երկուսն էլ` Իտալիա), Իվան Բեբեկ (Խորվաթիա)։
Չորրորդ մրցավար` Գլեն Նյուբերգ (Շվեդիա)։
Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Կոնֆերենցիաների լիգա, Մաուրիցիո Մարիանի, Ռայո Վալեկանո, Քրիսթալ Փելես