Here we go! Մխիթարյանը որոշել է շարունակել կարիերան 📸
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է շարունակել կարիերան, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ներաձուրին» ու հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքեն, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։
37-ամյա կիսապաշտպանը որոշել էր ավարտել կարիերան, բայց միլանյան գրանդի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ առանձնազրույցից հետո մտափոխվել է։ Նա գոհ է ռումինացի մասնագետի հետ աշխատանքից։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվայլներով` պայմանագրի ստորագրումից հետո Մխիթարյանի աշխատավարձը կլինի 2,7 միլիոն եվրո։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն «Ինտեր» է տեղափոխվել 2022թ. հուլիսին, 187 խաղում խփել է 12 գոլ, կատարել 21 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ինտեր, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Նիկոլո Սկիրա, Քրիստիան Կիվու, Ֆաբրիցո Ռոմանո